ԵՀ-ն Հունգարիային և Սլովակիային կարող է թույլ տա բռնարգելք չսահմանել ՌԴ-ից նավթի մատակարարումների համար
Եվրահանձնաժողովը կարող է Հունգարիային եւ Սլովակիային թույլ տալ ռուսական նավթի մատակարարումների արգելք չսահմանել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթի շրջանակներում: Մայիսի 2-ին այդ մասին հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Եվրամիության երկու ներկայացուցիչների։
Reuters-ի աղբյուրների խոսքով՝ Ռուսաստանից նավթի մատակարարումների արգելքն, ամենայն հավանականությամբ, կսահմանվի փուլ առ փուլ եւ ուժի մեջ կմտնի սոսկ հաջորդ տարվա սկզբին: Ավելի վաղ Հունգարիայի կառավարության ներկայացուցիչները բազմիցս հանդես են եկել Եվրամիությանը ռուսական նավթի եւ գազի մատակարարումների արգելքի սահմանմաան դեմ:
Այժմ Եվրամիությունը քննարկում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցային փաթեթի սահմանումը: Բացի ռուսական նավթի մատակարարումներից աստիճանաբար հրաժարումից, այն կարող է ներառել հետագա պատժամիջոցներ բանկային հատվածի, մասնավորապես, Սբերբանկի նկատմամբ, ինչպես նաեւ սահմանափակումներ մեծ թվով ֆիզիկական եւ իրավական անձանց դեմ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: