Իշխանությունները հոսանքազրկել են վահանակը, որի վրա ծածանվում էին Արցախի և Հայաստանի դրոշները
Մայիսի 2-ին «Դիմադրության» շարժման հանրահավաքի ընթացքում ՀՅԴ ՀԵՄ վարչության ներկայացուցիչ Սևակ Նազարյանը հայտարարել է՝ անցած օրերին Սայաթ-Նովայի պողոտայում՝ Ֆրանսիայի հրապարակի հարակից տարածքում, վահանակի վրա ծածանվում էին Արցախի և Հայաստանի դրոշները։ Սակայն իշխանությունները հոսանքազրկել են այն, որ չկարողանան Արցախի և Հայաստանի դրոշ ծածանել։
«Սա է սրանց մակարդակը, սա է սրանց պատկերացումը։ Պահանջում ենք վերականգնել էներգամատակարարումը»,- ավելացրել է նա։