Ռումինիայում կանցկացվեն հատուկ նշանակության ուժերի միջազգային զորավարժություններ
Մայիսի 2-13-ն ընկած ժամանակահատվածում Ռումինիայում կանցկացվեն հատուկ նշանակության ուժերի միջազգային զորավարժություններ։ Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է երկրի ազգային պաշտպանության նախարարությունը։
Trojan Footprint 22-ը ծրագրվում և համակարգվում է ԱՄՆ հատուկ գործողությունների Եվրոպայում հրամանատարության կողմից: «Մասնակիցները կկիրառեն հատուկ մարտավարություն, տեխնիկա և ընթացակարգեր, որոնք ներառում են ռազմական ցամաքային, օդային և ծովային հատուկ նշանակության ջոկատների հմտությունները», - նշում է ռազմական գերատեսչությունը:
«Զորավարժությունը միաժամանակ տեղի է ունենում Բուլղարիայում, Հունգարիայում, Գերմանիայում, Հունաստանում, Վրաստանում, Լատվիայում, Լիտվայում, Լեհաստանում, Ռումինիայում, Սլովակիայում, Սլովենիայում, Խորվաթիայում, Չեռնոգորիայում և Էստոնիայում»: