Չեչեն մարտիկները հարձակում են սկսել «Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության» ճակատային գծով․ Կադիրով
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է Չեչնիայի մարտիկների կողմից «Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության» ողջ ճակատային գծի լայնածավալ հարձակման մասին՝ սկսած Զարյա գործարանից մինչև Վոևոդովկա գյուղ։
«Չեչնիայի Հանրապետության ղեկավարի ուժային բլոկի օգնական Ապտի Ալաուդինովը, ով պատասխանատու է «Դոնբասի անկախ հանրապետությունների ազատագրման» Լուգանսկի ուղղության համար, հայտնում է, որ մայիսի 2-ին Ախմատի հատուկ ստորաբաժանման մարտիկները միասին. «Լուգանսկի ժողովրդական միլիցիայի» երկրորդ կորպուսի հետ լայնածավալ հարձակում է իրականացրել առաջնագծի ողջ երկայնքով՝ սկսած Զարյա գործարանից»,- գրել է Կադիրովը Telegram-ի իր ալիքում։