ԱՄՆ-ում կարծում են, որ Ռուսաստանը կարծես թե չի ցանկանում լուրջ բանակցություններ վարել
«Միացյալ Նահանգները քիչ նշաններ են տեսնում, որ ուկրաինական և ռուսական պատվիրակությունների միջև բանակցությունները «արդյունավետ են ընթանում»։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խորհրդական Դերեկ Չոլլեն, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։
Պետքարտուղարության խորհրդականը նշել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսով զրուցել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ՝ անցյալ շաբաթ Մոսկվա և Կիև իր այցից առաջ։
«Մենք, անշուշտ, անհամբեր կսպասենք Գլխավոր քարտուղարից լսելու իր ուղևորության մասին և կա՞ արդյոք խաղաղության ճանապարհով առաջ շարժվելու որևէ հնարավորություն: Մենք կասկածում ենք: Մենք քիչ նշան տեսանք, որ բանակցություններն արդյունավետ կլինեն: Ռուսաստանը կարծես թե չի ցանկանում լուրջ բանակցություններ վարել»,- ասել է Շոլլեն: