Ֆիջիում ձերբակալվել է ռուս օլիգարխի զբոսանավը
Ֆիջիի դատարանը որոշել է, որ ԱՄՆ-ը կարող է խլել ռուս օլիգարխ Սուլեյման Քերիմովի սուպերզբոսանավը։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ շքեղ Amadea նավը ժամանել է խաղաղօվկիանոսյան կղզի և ձերբակալվել ոստիկանության կողմից, հայտնում է Reuters-ը:
ԱՄՆ արդարադատության նախարարության աշխատանքային խումբը կենտրոնացել է զբոսանավերի և այլ շքեղ ապրանքների առգրավման վրա՝ Ուկրաինայում «հատուկ գործողություն» սկսելուց հետո վտանգի ենթարկելու համար ռուս օլիգարխների ֆինանսները։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆիջիի Հանրապետության իշխանությունները զբոսանավ են առգրավել, որը, ըստ տեղի ոստիկանության, պատկանում է ռուս, ծագումով դաղստանցի միլիարդատեր օլիգարխ Սուլեյման Քերիմովին, ով գտնվում է արևմտյան պատժամիջոցների տակ։