Վլադիմիր Պուտինը կարող է մայիսի 9-ին պաշտոնապես պատերազմ հայտարարել Ուկրաինային
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է մայիսի 9-ին պաշտոնապես պատերազմ հայտարարել Ուկրաինային՝ թույլ տալով Ռուսաստանի պահեստային ուժերի լիարժեք մոբիլիզացիա, քանի որ նրանք փորձում են նվաճել Արևելյան և հարավային Ուկրաինան, ասում են ԱՄՆ և եվրոպացի պաշտոնյաները, հայտնում է CNN-ը։
Արևմտյան պաշտոնյաները կարծում են, որ Պուտինը Ռուսաստանի Հաղթանակի օրվա տոնակատարությունների ժամանակ կցանկանա հայտարարել Ուկրաինայում ռազմական ձեռքբերումների մասին, կամ հրահրել ռազմական գործողությունների մեծ սրացում, կամ երկուսն էլ: