Աբրահամ Գասպարյանն այսօր բաց դասախոսություն կկարդա Ֆրանսիայի հրապարակում
Աբրահամ Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սիրելի՛ հայրենակիցներ, քաղաքացիներ, ուսանողներ, հետաքրքրված մարդիկ,
այսօր Ֆրանսիայի հրապարակում (Ռոդենի արձանի դիմաց), Ջենեսիս Արմենիայի վրանի առջև, ժամը 16:30-ին, կկարդամ բաց դասախոսություն և կպատասխանեմ մեր հայրենակիցներին հուզող հարցերին ներքոնշյալ հույժ կարևոր թեմայի վերաբերյալ՝
1- կլինի՞ պատերազմ ադրբեջանի հետ հետնիկոլական Հայաստանում,
2- ինչպե՞ս ենք վերականգնելու մեր դիվանագիտության ու ռազմաքաղաքական դիմադրողականությունը,
3- ինչպե՞ս կարգավորել հարաբերությունները ադրբեջանի դաշնակից թուրքիայի հետ,
4- ինչպե՞ս գծել (թարմացնել) դաշնակիցներ ձեռք բերելու քարտեզը,
5- ինչպե՞ս ու ի՞նչ ռեսուրսով գնալ սահմանազատման ու սահմանագծման գործընթացին:
Բոլոր ցանկացողներին հրավիրում եմ բաց դասախոսություն-քննարկման: Կրկնեմ՝ այսօր՝ երեքշաբթի, 03.05.2022 թ-ին, ժամը 16:30-ին, Ֆրանսիայի հրապարակում, Genesis Armenia - Ջենեսիս Արմենիա-ի վրանի առջև:
Պի՛նդ եղեք»: