Ինչպես և սպասվում էր, Նիկոլ Փաշինյանին օգնության է շտապում Իլհամ Ալիևը. Նաիրի Հոխիկյան
Լրագրող, հեռուստամեկնաբան Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ինչպես և սպասվում էր, Նիկոլ Փաշինյանին օգնության է շտապում Իլհամ Ալիևը։
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե ընդդիմության հանրահավաքի ժամերին սահմանին գրանցվել են ադրբեջանական կողմից խոշոր տրամաչափի զինատեսակների կրակոցներ:
Բոլոր դեպքերում համազգային պայքարը պետք է պատրաստ լինի, որ Նիկոլ - Ալիև եղբայրությունը Հայաստանի նկատմամբ տարբեր սադրանքներ կիրականացնի թուրքական իշխանությունը հնարավորինս երկար պահելու համար»: