ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոր հրամանագիր է ստորագրել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, ըստ որի պատժամիջոցներ կկիրառվեն այն երկրների և իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք «անբարյացակամ գործողություններ» են կատարել, գրում է Коммерсант-ը։ Տեղեկությունների համաձայն՝ կառավարությունը 10 օրվա ընթացքում պետք է որոշի պատասխան պատժամիջոցների ենթարկվող անձանց ցուցակը։
Հրամանագրի շրջանակներում արգելվելու է պատժամիջոցների տակ հայտնված օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ գործարքներ կատարել և պարտավորություններ կատարել, ինչպես նաև Ռուսաստանից հումք և արտադրանք արտահանել սև ցուցակի անձանց: