Իտալիան 2024 թվականին կհրաժարվի ռուսական գազից
Իտալիան պատրաստ է անկախանալ ռուսական գազից 2024 թվականին, La Repubblica-ին տված հարցազրույցում ասել է էկոլոգիական անցման նախարար Ռոբերտո Չինգոլանին։
«Մինչև 2024 թվականի երկրորդ կեսին մենք պետք է ինքնավար դառնանք, առանց ռուսական գազի ներկրման», - մեջբերում է NV-ն։
Չինգոլանին նաև հավելել է, որ Եվրահանձնաժողովը պետք է հստակ և միանշանակ քաղաքական որոշում կայացնի ռուսական գազի դիմաց վճարելու վերաբերյալ։