ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատիստների դասակարգման վարկանիշային հերթական աղյուսակը
Ըստ ՖԻԴԵ-ի հրապարակսծ շախմատիստների դասակարգման վարկանիշային հերթական աղյուսակի՝ տղամարդկանց ցանկը շարունակում է գլխավորել աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենը (2864 միավոր):
Առաջին հարյուր շախմատիստների ցանկում տեղ են գտել Հայաստանի երեք ներկայացուցիչները՝ Գաբրիել Սարգսյանը (43-րդ, 2694), Հրանտ Մելքումյանը (87–րդ, 2655) և Հայկ Մարտիրոսյանը (94–րդ, 2652):
Կանանց սանդղակը գլխավորում է չինուհի Հու Յիֆանը (2650 ):
Մեր Էլինա Դանիելյանը 31–րդն է (2441), Աննա Սարգսյանը՝ 68–րդը (2378 ), իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ 69-րդը (2378 ):