Կարինե Սարգսյանը նշանակվել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն
Կարինե Սարգսյանը նշանակվել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն: Այս մասին տեղեկանում ենք հիմնադրամից:
Կարինե Սարգսյանն ուղերձ է հղել, որում ասվում է. «Ինձ համար պատիվ է միանալ և առաջնորդել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հրաշալի թիմին, նաև իմ երախտագիտության տուրքը մատուցել նրանց, ովքեր հանուն մեր հայրենիքի զոհեցին իրենց կյանքը պատերազմում, ինչպես նաև այդ հերոսների ընտանիքներին։ Մենք ջանք չենք խնայի կայուն ֆինանսական աջակցություն ցուցաբերելու և հետագայում բարգավաճելու համար անհրաժեշտ ռեսուրսները տրամադրելու ուղղությամբ։
Հավատացած եմ, որ մեր հերոսների պատմությունները և փորձառությունները մեր հասարակության մեջ ամուր արժեքներ, հավատք և վերաբերմունք կսերմանեն, և ԶԱՀ-ը կծառայի որպես աշխարհասփյուռ հայերի միավորման կուռ հարթակ՝ արտահայտելու մեր երախտիքը, աջակցությունը և հարգանքը»։