Վիեննայում երրորդ հանդիպումն են անցկացրել Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը
Մայիսի 3-ին Վիեննայում երրորդ հանդիպումն են անցկացրել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչները՝ Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը:
Հատուկ ներկայացուցիչները վերահաստատել են այս գործընթացի միջոցով իրենց երկրների միջև լիարժեք կարգավորման հասնելու նպատակը։ Այս առնչությամբ, նրանք ունեցել են հստակ տեսակետների անկեղծ ու արդյունավետ փոխանակում և քննարկել հնարավոր քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել այս ուղղությամբ` շոշափելի առաջընթացի հասնելու համար։
Նրանք վերահաստատել են գործընթացը առանց նախապայմանների շարունակելու իրենց համաձայնությունը: