Կադիրովն առաջարկել է ռազմական գործողություններ սկսել ամբողջ Ուկրաինայում
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն անհրաժեշտ է համարում «հատուկ գործողության» երկրորդ փուլի անցկացումը ոչ միայն «Դոնբասի հանրապետությունների» տարածքում, այլև ողջ Ուկրաինայի տարածքում՝ «անկարգությունների տարածումը կասեցնելու համար»։
«Գլխավորը երկրորդ փուլն սկսելն է։ Իսկ կոնկրետ հատուկ գործողություն անցկացնել ոչ միայն «Լուգանսկի» և «Դոնեցկի» տարածքում, այլև Ուկրաինայի ողջ տարածքում։ Ինչո՞ւ։ Որովհետև աշխարհի բոլոր պետությունները, որոնք զինված են լավագույն զենքերով, լկտիաբար տրամադրում են Ուկրաինային մեր դեմ: Իսկ այդ զենքերն արդեն վաճառվում են տեղի բնակիչներին։ Սա համաշխարհային քաոս է, անօրինություն։ Որպեսզի դա չտեւի, մենք պետք է վերջ տանք դրան, պետք է սկսել երկրորդ փուլը»,- ասել է Կադիրովն իր Telegram-ում։