Բայդենն Ուկրաինայի պատերազմն անվանել է պատմության շրջադարձային կետ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ուկրաինայի պատերազմն անվանել է պատմության շրջադարձային կետ։
«Մենք պատմության շրջադարձային կետում ենք. Իրականում դա տեղի է ունենում մոտավորապես վեցից ութ սերունդը մեկ անգամ»,- մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Բայդենը բացատրել է, որ ուկրաինական իրադարձությունները համարում է «առաջին իրական ճակատամարտը» ժողովրդավարության և ինքնավարության միջև ժամանակակից պայմաններում։