Պուտինը և Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել։
Դրա հիմնական թեմաներն էին Ուկրաինայում տիրող իրավիճակը, համագործակցությունը «միության կառուցման» շրջանակներում, ինչպես նաև ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովը։
Զրույցի ընթացքում պետությունների ղեկավարները քննարկել են նաև իրավիճակը «Դոնբասի պաշտպանության համար շարունակվող հատուկ ռազմական գործողության համատեքստում»։