Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել դեպի Ճապոնական ծով
Հյուսիսային Կորեան չորեքշաբթի բալիստիկ հրթիռ է արձակել դեպի Ճապոնական ծով, հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով հարավկորեական զինվորականներին։
«Մեր զինվորականները վերահսկում են համապատասխան տեղաշարժերը և պահպանում են պատրաստության վիճակը»,- մեջբերում է գործակալությունը զինվորականների խոսքերը:
Հարավային Կորեայի զինված ուժերի միացյալ շտաբի պետը հայտնել է, որ Փհենյանի Սունան շրջանից արձակում է հայտնաբերել տեղական ժամանակով 12:03-ին:
Նշվում է, որ այս արձակումը տեղի է ունեցել Հարավային Կորեայի նորընտիր նախագահ Յուն Սեոկ Յեոլի երդմնակալությունից մի քանի օր առաջ, ով պաշտոնը պետք է ստանձնի մայիսի 10-ին։