Այս ժամին մայրաքաղաքի բոլոր տրանսպորտային հանգույցները երթևեկելի են. ՀՀ ոստիկանություն
Այսօր առավոտյան բեռնատար մեքենաներով փակվել էին մայրաքաղաքի տրանսպորտային երթևեկության մի քանի հատվածներ: Այս մասին հայտարարություն է տարածել ոստիկանությունը:
«Ոստիկանության ծառայողներն արագ արձագանքել ու վերացրել են երթևեկության խոչընդոտները:
Այս ժամին մայրաքաղաքի բոլոր տրանսպորտային հանգույցները երթևեկելի են»,- ասված է հայտարարությունում: