ԱՄՆ Stryker գումարտակը և F-35 ջոկատը մտել են Ռումինիա՝ ՆԱՏՕ-ին Ռուսաստանից պաշտպանելու համար
ԱՄՆ-ի Stryker գումարտակը և F-35 ջոկատը բերվել են Ռումինիա՝ պաշտպանելու ՆԱՏՕ-ին: UNIAN-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը։
«Լարվածության էսկալացիան և ռուսական ռազմական ներկայության զանգվածային աճը Ուկրաինայի և Սև ծովի տարածաշրջանում ազդում են միջազգային անվտանգության և կայունության վրա, հատկապես եվրոպական և տարածաշրջանային անվտանգության վրա Սև ծովում, ինչը թույլ կտա մեզ ուժեղացնել Ռումինիայի դիմադրողականությունը»,–ասել է նա։