Հնդկաստանն ակնկալում է ռուսական նավթ գնել շուկայից մեկ երրորդով ավելի էժան գնով
Հնդկաստանը ցանկանում է Ռուսաստանից նավթ գնել մեկ բարելի դիմաց 70 դոլարից ցածր գնով, որպեսզի փոխհատուցի հակառուսական պատժամիջոցների սահմանումից հետո մատակարարումների ֆինանսավորման հետ կապված ռիսկերը, հայտնում է NDTV-ն՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներին։
«Հնդկաստանը ցանկանում է գնել ռուսական նավթը մեկ բարելի դիմաց 70 դոլար գնով, որպեսզի փոխհատուցի մատակարարումների ֆինանսավորման հետ կապված լրացուցիչ խոչընդոտները»,- հեռուստաալիքի զրուցակիցների խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Աղբյուրները նշում են, որ Brent-ի մեկ բարելի գինը ներկայումս կազմում է շուրջ 105 դոլար։