Գյումրին թալանած այս զառամյալին բացատրեք, որ փողոցները փակում են պատերազմի մասնակիցները. Բաբայանը՝ Անդրանիկ Քոչարյանին
«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը գրառմամբ անդրադրձել է ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը։
«Աղետի ժամանակ Գյումրին թալանած այս զառամյալին բացատրեք, որ փողոցները փակում են պատերազմի մասնակիցները, պատերազմում հաշմանդամ դարձածները (անվասայլակներով), ինչպես նաև եռամսյա հավաքներից վերադարձածներն ու վաղը նոր եռամսյա հավաքի մեկնողները:
Այ դուք, որ մեզ ուղարկելով սահման մեր թիկունքում հայրենիք եք թուրքին նվիրում, շուտով կհաշվառվեք ԱԱԾ-ի կողմից որպես պետական դավաճաններ»,- գրել է Բաբայանը։
