Կրեմլը պատժամիջոցներն անվանել է երկսայրի զենք
«Կրեմլը հետևում է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի պատրաստման գործընթացին՝ հաշվարկելով տարբեր սցենարներ»։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Պեսկովի խոսքով՝ այն երկրները, որոնք փորձում են վնասել Ռուսաստանին՝ պատժամիջոցներ սահմանելով, ստիպված են ծանր գին վճարել դրանց համար, իսկ եվրոպացիների համար նման միջոցների արժեքը ամեն օր կբարձրանա։
«Ընդհանուր առմամբ, եթե խոսում ենք պատժամիջոցների դաշտի մասին, ամերիկացիների, եվրոպացիների և այլ երկրների պատժամիջոցային նկրտումների մասին։ Փորձելով մեզ վնասել՝ նրանք նույնպես պետք է ծանր գին վճարեն, և նրանք արդեն վճարում են։ Եվ այդ պատժամիջոցների արժեքը եվրոպացի քաղաքացիների համար կավելանա ամեն օր»,- ասել է Պուտինի խոսնակը։