Ոչ մեկ չի պատրաստվում գրավել ԱԺ շենքը, իրենք իրենց վախից կուչ եկած ստում են, որ մարդիկ հրապարակներ չգան. Նարեկ Սամսոնյան
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Բոլորս դեպի Ֆրանսիայի հրապարակ
Ստի ու կեղծիքի իշխանության ներկայացուցիչները՝ կանխազգալով իրենց իշխանության մոտալուտ վախճանը հիմա էլ մարդկանց վախեցնում են նրանով, որ իբր «ընդդիմությունը գրավելու է ԱԺ շենքը»:
Սիրելի քաղաքացիներ բնականաբար էս ստի, կեղծիքի ու դավաճանության հոմանիշները հերթական անգամ ստում են, ոչ մեկ չի պատրաստվում գրավել ԱԺ շենքը: Իրենք իրենց վախից կուչ եկած ստում են, որ մարդիկ հրապարակներ չգան:
Չեք կարդում դրանց ստերը, հագնվում եք տաք ու իջնում հրապարակ: Այսօր ընդդիմությունը չի հիասթափեցնելու, այսօր ընդդիմությունը մի քայլ առաջ է գնալու վերջնական հաղթանակին դեմ հանդիման: Բոլորս դեպի Ֆրանսիայի հրապարակ»: