Գեղամ Մանուկյանն ընդդիմադիր պատգամավորների՝ ԱԺ դահլիճը լքելու մասին
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ԱԺ դահլիճը լքելուց հետո լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, թե ինչու ընդդմիադիրներ պատգամավորները լքեցին ԱԺ նիստերի դահլիճը՝ չլսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատասխանը։
«Չէինք ցանկանում լսել հերթական ստերի շարանը, իրեն էլ ասեցի, որ ցանկացած հանրային բանավեճում տակ է տալու։ Ասել եմ՝ Նիկոլ հերիք է սուտ խոսաս, դու այդ ստերի մեջ խեղդվելու ես, իսկ ինքն ասեց՝ եկեք, քննարկեք, բայց իր հետ քննարկելու այլևս ոչ մի բան չկա»,- նշեց Մանուկյանը։