Բայդենը հասկանալ է տվել, որ Իրանին կտրականապես թույլ չի տրվի միջուկային զենք ձեռք բերել. Նեդ Փրայս
Վիեննայում Իրանի հետ ընթացող բանակցությունների արդյունքը մնում է անորոշ։ Վաշինգտոնը պատրաստվում է սցենարի, երբ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնություն չի լինի, ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը` մեկնաբանելով ԱՄՆ-ի վերադարձը Իրանի համար միջուկային ծրագրի գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի պայմաններին:
«Ճշմարտությունն այն է, որ մենք զգալի առաջընթաց ենք գրանցել Վիեննայում P5 + 1 ձևաչափով (ՄԱԿ-ի հինգ մշտական անդամներ և Գերմանիա) բանակցություններում վերջին ամիսներին, բայց, իհարկե, մենք չենք կարողացել վերջնական տեսքի բերել պայմանավորվածությունները, և դա պարզ չէ, արդյոք մենք կարող ենք դա անել, մինչդեռ ամեն ինչ անորոշ է»,- մեջբերում է դիվանագետին Anadolu-ն։
«Նախագահ Բայդենը հասկացնել է տվել, որ Իրանին կտրականապես թույլ չի տրվի միջուկային զենք ձեռք բերել»,- ասել է Փրայսը: