Պատերազմի սկզբից Ուկրաինայում ավելի քան 200 երեխա է զոհվել
Ուկրաինայում ռազմական գործողությունների սկզբից ի վեր 221 երեխա է զոհվել, ավելի քան 408-ը վիրավորվել է։Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երկրի գլխավոր դատախազությունը։
«Այս թվերը վերջնական չեն, քանի որ աշխատանքներ են տարվում դրանք հաստատելու ակտիվ ռազմական գործողությունների վայրերում, ժամանակավոր գրավյալ և ազատագրված տարածքներում։ Ամենաշատը տուժել են Դոնեցկի մարզում՝ 139, Կիևում՝ 116, Խարկովում՝ 95, Չեռնիգովում՝ 68։ Խերսոն՝ 46, Նիկոլաև՝ 44, Լուգանսկ՝ 37, Զապորոժժյա՝ 27, Սումի՝ 17, Կիևում՝ 16, Ժիտոմիր՝ 15»,- ասվում է հաղորդագրությունում։