Սոսը «100 տուն Արցախին» ծրագրի հետ այնքանով կապ ունի, ինչքանով ես բալետի. Կարեն Քոչարյանը մանրամասնում է
«100 տուն Արցախին» ծրագրի հետ Սոս Ջանիբեկյանի կապի մասին: Այդ ծրագիրը մտածել և իրականացրել են Հրանտ Թոխատյանն ու Ռաֆայել Հովհաննիսյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
«Հետո Հ1-ում Հրանտին ու Ռաֆին ասել են, որ ծրագիրը թող վարի Սոսը, որովհետև պետք է նրան «գործով ապահովենք»: Ավելին, Հրանտն ու Ռաֆը շարունակում են իրականացնել այդծրագիրը: Սոսն այդ ծրագրի հետ այնքանով կապ ունի ինչքանով ես բալետի: Բայց Հ1-ի մոտ ուրիշի մտքերը «գողանալը» խասյաթ է դարձել: Առիթ ունեցել եմ պատմելու, թե ինչպես «գողացան» իմ կողմից առաջարկած «Ստարտ-ափ շոու» նախագիծը: Ի դեպ ոչ ոք չհերքեց, ավելին՝ Լուսինե Առաքելյանը (այդ ժամանակ ԿԳՄՍ փոխնախարարը) հաստատեց իմ խոսքերը:
Ամոթը լավ բան է: Բայց դե ո՞ւմ ի՞նչ եմ ասում»: