Ռուսների սառեցված ակտիվները պետք է բռնագրավվեն հօգուտ Ուկրաինայի. Շառլ Միշել
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հանդես է գալիս պատժամիջոցների տակ գտնվող ռուսաստանցիների ակտիվների բռնագրավմամբ, որպեսզի դրանք հետագայում օգտագործեն Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանի պատճառած վնասը վերականգնելու համար: Այս մասին Միշելը հայտարարել է Interfax-Ukraine-ին տված հարցազրույցում։
«Անձամբ ես բացարձակապես համոզված եմ, որ չափազանց կարևոր է ոչ միայն ակտիվների սառեցումը, այլև հնարավոր դարձնել դրանք բռնագրավելը, դրանք հասանելի դարձնել երկրի վերականգնմանը։ Սա իմ անձնական համոզմունքն է»,- ասել է Միշելը։
Միաժամանակ նա, անդրադառնալով փաստաբանի իր մասնագիտական փորձին, հայտարարեց, որ «այս հարցի իրավական մակարդակն այնքան էլ պարզ չէ. «ԵՄ-ում կա 27 իրավական համակարգ, և ԵՄ անդամ շատ երկրներում դա պահանջում է դատարանի որոշում: Դա բարդ ու երկար գործընթաց է»,- հավելեց Եվրոպական խորհրդի նախագահը։