ԱՄՆ-ն ասել է, որ անընդհատ փոխում են Ուկրաինային ռազմական օգնություն փոխանցելու ուղիները
ԱՄՆ իշխանությունները, անվտանգության նկատառումներից ելնելով, մշտապես փոխում են Կիև ռազմական օգնության ուղարկման եղանակը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին չորեքշաբթի լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Ջոն Քիրբին։
«Մենք ի սկզբանե նշել ենք, որ չենք պատրաստվում խոսել այն մասին, թե ինչպես են ռեսուրսները հասնում Ուկրաինայի տարածք։ Դա անելու բազմաթիվ եղանակներ կան: Եվ այս ուղիները ժամանակի ընթացքում փոխվում են, ինչպես պետք է: Եվ դա պահպանվում է»,- ասաց նա:
Այնուհետև Քիրբիին խնդրեցին պարզաբանել, թե արդյոք նա նկատի ունի, որ նշված օգնության փոխանցման միջոցները շարունակաբար փոխվում են: «Դա անընդհատ փոխվում է», - պատասխանել է Պենտագոնի ներկայացուցիչը: