NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Տեսանյութ

Մեր նշաձողերը կարող են երևալ միայն Եռաբլուրից․ միասնության երթ դեպի Եռաբլուր (տեսանյութ)

2022թ մայիսի 9 –ը: Շուշիի ազատագրման 30-րդ տարեդարձն է:

Մեր ոգու ու հաղթանակի, մեր տեսակի վերաարժևորման ու զոհի կերպարի թոթափման 30-րդ տարին։

Մայիսի 9-ին Շուշիի ազատագրման օրը, արդեն ավանդավար՝ 2-րդ տարին անընդմեջ, Միասին շարժման նախաձեռնությամբ մեր հերոս նահատակների նկարներով կազմակերպվում է երթ դեպի Եռաբլուր։

Նախաձեռնության համահիմնադիր Գևորգ Թադևոսյան հանդես է եկել ուղերձով, որում ասվում է․

 «Մայիսի 9-ը Շուշիի ազատագրման 30-րդ տարեդարձն է։

30 տարի առաջ մենք որոշեցինք և արեցինք։

Կարողացանք, որովհետև ՄԻԱՍԻՆ էինք, ունեինք մեր «Ինչուն»։ Եվ դա բարձր էր ու մեծ
Մենք հաղթեցինք, որովհետև հաղթական էինք, հնարավորինս կենտրոնացված, մոբիլիզացված։

Մենք հաղթեցինք, քանի որ կար հստակ առաջնորդող ձայն ու որոշում։

30 տարի հետո մենք չունենք Շուշին: Այն Շուշին, որ մեզ դարձրել էր հաղթական ու ինքնավստահ, թոթափել էր զոհի ու անօգնականի բարդույթը։

Ազատել մեզ մեր թուլությունը, անգործությունը, ծուլությունը հանգամանքների հետևում քողարկելու արդարացումից։

Մեր խնդիրներում ուրիշներին մեղադրելու անհեռանկարայնությունից։

• 30 տարի հետո մենք կանգնել ենք ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի, որպես պետություն լինել չլինելու առաջ։

• 30 տարի հետո մենք լուրջ ազգային, գոյաբանական ու արժեքային ճգնաժամի մեջ ենք հայտնվել․․․ չգիտենք ուր ենք գնում և ԻՆՉՈՒ

• Իրապես չի գործում ազգային ու պետական որևէ ինստիտուտ

• Չունենք ազգային, պատասխանատու և սրտացավ վերնախավ, առաջնորդող ուժ և սկզբունքներ։

• Մեր մտավորականներն էլ իրենց դրսևորել են իբրև վարձու երգիչներ՝ անհայրենիք, անսկզբունքային։

• Հայրենիք-Սփյուռք գործակցության մասին խոսելն նույնիսկ անիմաստ է։

Ձեռքերը լվացել են բոլորը, իրար մեղադրում են բոլորը, իրեն մեղավոր է համարում ՈՉ ՈՔ

Այսօր խոսվում է նշաձողներից։

Այո, դա է մեր իրականությունը, որ հենվում է իրողության վրա։

Այդպիսին է մեր ներքին ու արտաքին կշիռը և դրա հետևանքը, որին մենք հետևողականորեն հասել ենք ձեր շարունակական խաղերով։

Մինչ դեռ մեր նշաձողը պիտի բարձր լինի։ Բայց ոչ թե անիմաստ ու անպատասխանատու ճամարտակելով։

Առավել ևս նրանց կողմից ովքեր կռվի ժամանակ մոտ էլ չեն գնացել առաջնագծին և իրենց ու իրենց հարազատների գիտակցված բացակայությամբ արյունոտ են ու մեղավոր մեր նահատակների առաջ։

Մեր նշաձողը պիտի բարձր լինի մեր ազգային կազմակերպված ու հետևողական քայլերով, հստակ կեցվածքով։ Այն պիտի միտված լինի ազգային ու արդարության մթնոլորտի ու դրա զգացողության ապահովմանը։ Հասկանալի ու բաց խաղի կանոնների հաստատմանը։

Այն պիտի միավորի մեր ներուժը, բարձրացնի մեր դիմադրական ուժը մեր կշիռը, ինքնագնահատականը։

Սա է ծնողը ՄԵՆՔ-ի մթնոլորտի, ՄԵՐ-ի մթնոլորտի և սա է կոչվում հայրենիք, որի համար ոչ միայն կարելի է մեռնել, այլ նաև կարելի է ապրել․․․

Մայիսի 9-ին Շուշիի ազատագրման 30-րդ տարեդարձի օրը մենք երթով կշարժվենք Եռաբլուր։

Կշարժվենք մեր հերոս նահատակների նկարներով, ժամը 15։00-ին։

Կգնանք նրանց հետ, նրանց կողքին․․․ և հենց եռաբլուրում կազդարարենք, որ մենք արժանի ենք հաղթանակին երբ միասին ենք։

ՄԻԱՅՆ ԵՐԲ միասին ենք։

Սա է մեր բարձր նշաձողի, և ընդհանրապես նշաձողի բարձրացման ամենակարևոր և թերևս միակ ճանապարհը։

Եկեք, եթե ՄԻԱՍԻՆ ԵՆՔ․․․»: