Կրեմլում խոսել են Ազովստալի մարտիկների պահանջների մասին
Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքում արգելափակված «ուկրաինացի ազգայնականների» պահանջները՝ սննդի և դեղորայքի դիմաց խաղաղ բնակիչներին փոխանակելու համար, նման են Սիրիայում ահաբեկիչների պահանջներին, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, նշելով, որ Վլադիմիր Պուտինը տեղյակ է ուկրաինացիների պահանջներին։
«Իհարկե, նախագահը ստանում է ողջ ինֆորմացիան, և, իհարկե, ամեն ինչ գիտի։ Ինչ վերաբերում է գործարանի ստորգետնյա տարածքներում թաքնված «ազգայնականների» նմանատիպ պահանջներին, ապա, իհարկե, դրանք շատ նման են նմանատիպ պահանջներին, որոնք նախկինում հնչեցրել են ահաբեկիչները Սիրիայում և այլ վայրերում»,- Պեսկովի խոսքերն է մեջբերում РИА Новости-ն։