Կրեմլն արձագանքել է Հայաստանում տեղի ունեցող հանրահավաքներին
«Այն, ինչ կատարվում է Հայաստանում, երկրի ներքին գործն է, սակայն Մոսկվան շահագրգռված է իրավիճակի շուտափույթ հանգուցալուծմամբ»։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա ընդգծել է, որ Երեւանը Մոսկվայի դաշնակիցն է.
«Հայաստանը մեր դաշնակիցն է, նա մեր գործընկերն է մեզ համար մի շարք կարևոր ինտեգրացիոն ձևաչափերում և մեր մեծ բարեկամն է։ Ուստի մենք շահագրգռված ենք Հայաստանում կրկին կայունության ժամանակաշրջանով, որը թույլ կտա աստիճանաբար շարժվել դեպի Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների իրագործումը», - մեջբերում է ՏԱՍՍ-ը նրա խոսքերը։