Իրանը Կասպից ծովում նավի դեմ գրոհից հետո նախազգուշացրել է ՈւկրաինայինԹեհրանում քննարկվել է ՀՀ–Իրան սահմանին՝ Արաքս գետի վրա, երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությանը վերաբերող հարցըԾանրամարտի երիտասարդական առաջնության Հայաստանի չեմպիոններըՄԱԿ գլխավոր քարտուղարը 2009 թվականից հետո առաջին անգամ այցելել է Դամասկոս և քննադատել է ԻսրայելինՎրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխաՌեալը թանկարժեք տրանսֆեր է համաձայնեցրել․ գործարքը կարող է արժենալ 120 միլիոն եվրոԶրուցել եմ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը․ Մակրոն«Մեգամոլ»-ի մոտ բախվել են «Range Rover»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներՀայկական կաթնամթերքի սահմանափակումից հետո Ռուսաստանում պակասի վտանգ չեն տեսնումՀաշվի առնելով Կիևի դիրքորոշումը՝ ուկրաինական հակամարտության այսպես կոչված «սառեցումը» հնարավոր չէՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ժամանել է ԲաքուՌԴ-ն հայտնել է Մելիտոպոլի մերձակայքի հանգստյան բազաների վրա Ուկրաինայի ԶՈւ հարվածի և զոհերի մասինՓրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքիցՌուսաստանում հայտնել են, որ խոշոր առևտրային ցանցերում Հայաստանի պանիրների բաժինը կազմում է 0,3 տոկոսՎինիսիուս Ժունիորը կարող է հայտնվել Անգլիայի Պրեմիեր լիգայումԱվտովթար՝ Երևանում․ Աշտարակի խճուղում բախվել են «Mitsubishi»–ն, «Hyundai»–ն և «Volkswagen»–ը․ կա վիրավորԻրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալներըԷլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՀամբուրգԵՄ երկրներին թույլատրել են վաճառել ռուսական «ստվերային նավատորմի» առգրավված նավթը«Չին-ամերիկյան մեծ պատ»․ Թրամփը հրապարակել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև գտնվող «պատնեշ-ֆիլտրի» լուսանկարըԶինծառայողները ԳՇ պետին բարձրաձայնել են իրենց հուզող հարցերըԴավիթ Խուդաթյանը և Իրանի նավթի նախարարը քննարկել են մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու հարցեր53-ամյա տղամարդուն տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծեծի են ենթարկելԿամո Ունանյանը՝ աշխարհի չեմպիոնԱվտոբուսների բախում Սիրիայում. կա առնվազն 35 զոհԱրտաշատում ջրանջատում կլինի
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Վրաստանում երկրաշարժ է եղել, այն զգացվել է նաև Շիրակի և Լոռու մարզերում
Ըստ էության՝ ոչինչը ներկայացվում է տոկոսային հարաբերությամբ և մատուցվում 80 տոկոսանոց աճի շքերթով՝ առանց ապրանքային ծավալները բացելու․ Հակոբ Բադալյան Լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԻմ երկու ընկերները՝ Գագիկ Ծառուկյանն ու Արմեն Աշոտյանը, այս տմարդի իշխանության կողմից, ըստ էության, պատանդառված են. ՍուրենյանցՖրանսիայի դեսպանատան հյուրասիրության թունավորման հետքերով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունումԹրամփի և Զելենսկու միջև նոր հանդիպման ամսաթիվը հայտնի է դարձելՀերթական անգամ Արմեն Աշոտյանը ստիպված է ծննդյան օրն անցկացնել ճաղերի հետևում․ ՄելիքյանՋրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնումՍևանի սկանդալային սպանության գործով Նորատուսցի Արայի որդին արդարացվեց ամենածանր հոդվածներովՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետԹալին-Քարակերտ ավտոճանապարհին քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է, 51-ամյա վարորդը տեղում մահացելՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներինԵրևանում՝ Աշտարակի խճուղում, բախվել են «Mitsubishi»-ն, «Hyundai»-ն և «Volkswagen»-ը․ կա տուժածՀայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ ՄխիթարյանՇոգ եղանակի պատճառով մեծացել է անտառային հրդեհների վտանգը․ ՆԳՆ-ն զգուշացնում էՀետևեք ձեր կյանքին․ Նեյմարն արձագանքել է պոկերի մրցաշարերին մասնակցելու համար իր հասցեին հնչած քննադատություններինՔրեական ոստիկանությունը հայտնաբերել է ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդու (տեսանյութ)Հայաստանից արտահանումը Չինաստան 2026-ի հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 83,4 տոկոսով. ՊապոյանԼույսերն անջատվել են Ծաղկաձորի ճոպանուղում․ քաղաքացիները մնացել են օդում․ ArmLur.am (լուսանկար)17-ամյա տղան «Էլինար» ռեստորանային համալիրում բանակի քեֆի ժամանակ հորը պատկանող ատրճանակից կրակոցներ է արձակել Հայաստանը՝ ռազմավարական երեք ճգնաժամերի միջև. Արա ԱյվազյանԴավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան, հանդիպումներ կունենա Իրանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու

Ինչ ունենք երեկվանից հետո. Վահե Հովհաննիսյան

Մեծաթիվ զորքով շրջապատված վարչապետ. միայն այդպես է նա այլևս աշխատում, տեղաշարժվում, մտածում, որոշումներ կայացնում և այլն. Սա շատ բարդ վիճակ է, սա նորմալ չէ. վախի գործոնը կառավարման վերնախավում դառնում է դոմինանտ։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Նիկոլին հաջողվում է վախի և այլ գործոններով կոնսոլիդացնել ԱԺ մեծամասնությանը։ Նրան հաջողվել է ապահովել հոգեբանական դոմինացիա և, ըստ պահանջի, ստանալ ցանկացած աստիճանի գռեհիկ վարքագիծ։

Ընդդիմադիր խմբակցությունների գործունեությունն այդ դահլիճում, կարծես թե, ավարտվեց։ Շատ դժվար է պատկերացնել, թե ինչպես է հնարավոր լինելու, առանց լուրջ հեղինակության կորստի, նույն կազմով շարունակել աշխատանքը ծափահարող մեծամասնության հետ։

Հայաստանի փողոցներում ու հրապարակներում ձևավորվել է ազնիվ ու մոտիվացված մթնոլորտ, որը ոչ մի տեղ չի կորելու, չի անհետանալու, ու այդ մթնոլորտը պահանջում է նոր իշխանություն։ Իշխանությունը դրան բացի բռնությունից, ոչինչ չունի հակադրելու, իսկ բռնությունը է´լ ավելի է մեծացնում չարությունը։

Էական վերափոխման կարիք ունի շարժման բովանդակությունը։ Միայն այդպես է հնարավոր ստանալ լայն հանրային կոնսոլիդացիա։

Էական վերափոխման կարիք ունի հարթակի բովանդակությունը։ Փոփոխություն ուզող հարյուր հազարավոր ընտանիքներ, տանը նստած, սպասում են, որ հարթակից կլսեն քաղաքական, իսկ ավելի ստույգ՝ պետական օրակարգի կետեր՝ իրենց վաղվա օրվա նկարագիրը։ Սա ամենամեծ խնդիրն է, որը մինչ այսօր չի լուծում հարթակը։

Վերանայման կարիք ունի որոշումների կայացման մեխանիզմը։ Եթե այն լիներ հստակ, ապա չէր առաջանա երեկվա ամենաքննարկվող հարցը. ինչպե՞ս կայացվեց որոշում, որ այս շարժումը Նիկոլին հարց ունի։ Այն շարժումը, որում ընդգրկված են տասնյակ հազարավոր մարդիկ՝ մենք, մեր ընտանիքները, ընկերները։ Ի՞նչ հարց ու պատասխանի մասին է խոսքը։

Հայաստանում ձևավորվում է նոր ստատուս-քվո՝ տոտալ մերժված իշխանություն, որը դեռ չի հեռացվել։

Այս ստատուս քվոն հնարավոր է փոխել, եթե հանրությանը ներկայացվի նոր կոնսոլիդացիոն օրակարգ՝ կազմված «հանրային հոգսերի» ցանկից, և հանրության հետ դրա շուրջ սկսվի խոսակցություն։

Հայաստանում կա փայլուն երիտասարդություն, որը նոր որակի պետություն է ստեղծելու։

ԱԺ երեկվա տեսարանն իր բովանդակությամբ գռեհիկ էր. դրանք վախի ծափեր էին։ Նիկոլը կառավարման համակարգը վեր է ածում կառավարաֆերմայի։

Ամփոփում

Այս 11 կետերը միասին վկայում են երկրում առկա խոր ճգնաժամի մասին՝ կառավարման և պետական ճգնաժամի։ Զորքով շրջապատված իշխանություն ու վախի դոմինացիայով կառավարում չի լինում. դա ուղղակի հնարավոր չէ։ Մյուս կողմից՝ արտաքին աշխարհի, միջնորդների և հարևանների համար պարզ է դառնում, որ այս պայմաններում հնարավոր չէ երկարաժամկետ կամ պատմական համաձայնագրերի կնքումը, որովհետև ցանկացած նման բան կդառնա նոր կայծ՝ ցնցումների համար։ Նույն տրամաբանությամբ՝ նման պայմաններում հնարավոր չէ երկրում իրականացնել որևէ լուրջ բարեփոխում։ Իսկ սա նշանակում է խոր ստագնացիա ու լուրջ ռիսկեր։

Լուծումը պարզ է, բայց, ցավոք, առայժմ դա քչերի կողմից է գիտակցվում.

Նոր կոնսոլիդացիոն օրակարգ, որը լայն հասարակությանը ցույց կտա, կներկայացնի՝ ինչպիսին է լինելու «հետնիկոլական» Հայաստանը։ Պետք է ընդունել և հաշվի նստել հանրության տարբեր շերտերի սպեցիֆիկ ցանկությունների ու մտավախությունների հետ, անգամ եթե դրանք տարբեր անհատների հաճելի չլինեն։ Միայն այդ դեպքում լայն հասարակությունը կանի պասիվ մերժումից դեպի հեռացում քայլը։

Միջընտրազանգվածային երկխոսություն. առկա բարիկադները հնարավոր չէ քանդել նոր բարիկադներով։

Շարժումը, որը ձևավորվել է Հայաստանում, փակվող փողոցներն ու երթերը չեն։ Դրանք տեխնոլոգիական դրսևորումներն են։ Շարժման բովանդակությունը նոր սոլիդ իշխանության հանրային պահանջն է։ Եվ եթե տեխնոլոգիական դրսևորումները կարող են ուժեղանալ կամ թուլանալ, դադարել կամ վերսկսվել, ապա բովանդակությունը միայն ուժեղանալու է, ավելի մոտիվացվելու։ Ու այդ բովանդակությունը պետք է լուծում ստանա։