Հայաստանի կանանց բռնցքամարտի թիմը կմասնակցի աշխարհի առաջնությանը
Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից, մայիսի 6-ին Հայաստանի կանանց բռնցքամարտի թիմը կմեկնի Ստամբուլ: Հավաքականի կազմում ընդգրկված են Գայանե Տեր-Բարսեղյանը (48 կգ), Անուշ Գրիգորյանը (50 կգ), Եկատերինա Սիչևան (54 կգ) և Անի Հովսեփյանը (70 կգ):
Ստամբուլում մեր մարզուհիները կմասնակցեն մայիսի 9-ին մեկնարկող կանանց բռնցքամարտի աշխարհի առաջնությանը, որը կավարտվի մայիսի 20-ին:
Ըստ հավաքականի գլխավոր մարզիչ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի մայրաքաղաքի Օլիմպավանում նախօրյակին է ավարտվել նախապատրաստական վերջին հավաքը, և քառյակը մրցավայր է մեկնում լավ մարզավիճակով։