Լուկաշենկոն անթույլատրելի է համարել միջուկային զենքի կիրառումը
Ամենակարևոր լուրերը Հայաստանից՝ Telegram-ում
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անթույլատրելի է համարել միջուկային զենքի կիրառումը Ուկրաինայում ծավալված ռազմական գործողությունների ընթացքում։
«Անկասկած, այն կարծիքին եմ, որ միջուկային զենքի կիրառումն անթույլատրելի է՝ նաև այն պատճառով, որ ռազմական գործողությունները մեր կողքին են ընթանում, ոչ թե օվկիանոսից այն կողմ, որտեղ ԱՄՆ-ն է»,- ասել է Լուկաշենկոն՝ Associated Press-ին տված հարցազրույցում։
Նա հավելել է, որ իրադարձությունների այդպիսի զարգացումը անընդունելի է՝ ամբողջ մոլորակի համար։
«Մեր երկրագունդը կպոկվի ուղեծրից ու մենք կթռչենք անհայտ ուղղությամբ»,- ասել է նա։