Այստեղ զուտ երկու թույլ ու թունավորված անձանց անձնական վրեժխնդրություն է պարոն Հովսեփյանի նկատմամբ. Արթուր Ղամբարյան
Այսօր՝ մայիսի 5-ին, ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի գործով դատական նիստին նրա պաշտպան Արթուր Ղամբարյանը հայտարարեցլ է՝ իրավապահ համակարգի գլխին նստած են երկու անձ, որոնք անձնական թշնամանք ունեն պարոն Հովսեփյանի նկատմամբ՝ մեկը ԲԴԽ-ում է նստած, մյուսը՝ նախկին ՀՔԾ շենքում։
«Դուք, հարգելի դատախազներ, ասում եք, որ Աղվան Հովսեփյանը կարող է իր անձով պայմանավորված ճնշում գործադրե՞լ։ Ամբողջ իրավապահ եւ դատական համակարգը կոորդինացնում են նրանք։ Հիմա եկել ասում եք՝ պրն. Հովսեփյանի անձով, նախկին պաշտոններով ու հեղինակությամբ պայմանավորված, նա կարող է ազդեցություն գործադրե՞լ։ Այստեղ զուտ երկու թույլ ու թունավորված անձանց անձնական վրեժխնդրություն է պարոն Հովսեփյանի նկատմամբ»,- ասել է Արթուր Ղամբարյանը։