Բորիս Ջոնսոնը ռազմական նոր օգնություն կուղարկի Ուկրաինա
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հինգշաբթի հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինային հեռահար զենք մատակարարելու հնարավորությունը, որն անհրաժեշտ է ռուսական ագրեսիան հետ մղելու համար, ասվում է Մեծ Բրիտանիայի վարչապետի խոսնակի հայտարարության մեջ։
«Երկու երկրների ղեկավարները քննարկել են ռազմաճակատում տիրող իրավիճակը և ուկրաինական զինված ուժերի խնդրանքները, այդ թվում՝ հեռահար սպառազինության անհրաժեշտությունը, որը կարող է խանգարել խաղաղ բնակչության գնդակոծմանը», - ասվում է հայտարարության մեջ։