Ալիևը մեկնում է Թուրքիա
Մայիսի 14-ին տեղի կունենա Ռիզե-Արտվին օդանավակայանի երկրորդ թռիչքուղու բացումը։ Բացման արարողությանը կմասնակցեն Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Օդանավակայանում առաջին վայրէջքները կիրականացնեն Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների ինքնաթիռները։
Բացման արարողությունից հետո Էրդողանն Ալիևի և մյուս հյուրերի պատվին ընթրիք է կազմակերպելու։
Նախատեսվում է, որ Ռիզե-Արտվին օդանավակայանը տարեկան կսպասարկի մոտ 3 մլն ուղեւորի։