Դոնալդ Թրամփն առաջարկել է հրթիռային հարվածներ հասցնել Մեքսիկայի թիրախներին
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է հրթիռային հարվածներ հասցնել Մեքսիկայի թիրախներին՝ երկրում թմրանյութերի լաբորատորիաները ոչնչացնելու համար, գրում է New York Times-ը՝ վկայակոչելով պաշտպանության նախկին նախարար Մարկ Էսպերին:
Նրա խոսքով՝ Թրամփը բարձրացրել է 2020 թվականի ամռանը առնվազն երկու անգամ թմրամիջոցների լաբորատորիաները ռմբակոծելու գաղափարը։ Նա ասել է, որ ԱՄՆ-ը պետք է «հարվածի Մեքսիկային հրթիռներով՝ ոչնչացնելու թմրանյութերի լաբորատորիաները»: