Նրա ցանկացած քայլ հղի է մահով, օր առաջ նրան կանգնեցնելն ազգի հրամայականն է. Սենոր Հասրաթյան
Նա ոչ թե Հայաստանի Հանրապետության վարչապետն է, այլ մեր Հայրենիքում արդեն տարիներով շարունակվող «մահվան շքերթի տխրահռչակ հրամանատարը...»: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է գնդապետ Սենոր Հասրաթյանը:
«Այդ տիտղոսին նա գործնականում սկսել է հավակնել դեռևս 2008թ. մարտի 1-ին, երբ նրա և իր քաղաքական ուղղորդողների պետականաքանդ համառության արդյունքում ունեցանք 10 զոհ... «Մահվան շքերթի հրամանատարն» իր անփառունակությամբ հատկապես «փայլեց» 44-օրյա պատերազմի ընթացքում՝ հանուն սեփական ես-ի արդարացման՝ զոհաբերելով 5000-ից ավելի նվիրյալ հայորդիների... Այսօր էլ նրա «հրամանատարությամբ» մեր երկրում շարունակվում է «մահվան շքերթը...» Թե ինչ է լինելու վաղը՝ այսպես շարունակվելու դեպքում, մտածող ՀԱՅԻ համար պարզից էլ պարզ է՝ նրա ցանկացած քայլ հղի է մահով... Իսկ դա նշանակում է, որ օր առաջ նրան կանգնեցնելն ԱԶԳԻ հրամայականն է...»,- գրել է նա: