Հայկ Սարգսյանն այդքանով չի պրծնելու. «Հրապարակ»Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ»Հութիները բալիստիկ հրթիռով հարվածել է Էր-Ռիադի օդանավակայանինԱՄՆ-ում ՀԴԲ-ն կանխել է առևտրի կենտրոնի վրա հարձակումը՝ ձերբակալելով 18-ամյա կասկածյալինԹրամփը հայտնել է հոկտեմբերի 7-ի հարձակման երրորդ տարելիցին Նեթանյահուի հետ ունեցած զրույցի մասինFlydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթելԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱրթուր Դանիելյանը 2 ամսով կալանավորվեցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԻսպանիայի խոշորագույն արհմիությունները համընդհանուր գործադուլ են հայտարարել բնակարանային ճգնաժամի պատճառովԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԻրաքը կսկսի նավթ արտահանել Սիրիայի միջոցով՝ շրջանցելով Հորմուզի նեղուցըՄեզ ամեն օր ահաբեկում են, առաջարկում են նոր զիջումներ, իսկ ովքեր համաձայն չեն, հալածվում են (տեսանյութ)Carlsberg-ը կգնի PepsiCo-ի գործարանները Հայաստանում և Վրաստանում. ReutersԱրևադարձային «Իսաիաս» փոթորիկը կարող է շաբաթվա վերջին հասնել ԱՄՆ-ի ափերինԱնհրաժեշտության դեպքում ես պատրաստ եմ միայնակ մեկնել Բաքու․ Լիլիթ ԳալստյանԻ՞նչ է միակողմանիորեն զիջել Փաշինյանը՝ Ալիևի հետ պայմանավորվածությունների շրջանակներում․ ՍաղաթելյանԿոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան ՀակոբյանՀորմուզի նեղուցում լցանավերի վրա հարձակումների թիվը՝ Իրանի հետ պատերազմի սկզբից ի վեր հասել է առավելագույնին. ReutersԻրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառովԵվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է արել Չինաստանի նկատմամբ ավելի կոշտ առևտրային քաղաքականություն վարելՖրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքումՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն էՎերջին երեք տարիներին Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ ԶաքարյանԻրանի դեսպանի հետ քննարկվել են բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության հարցերՂազախստանում ցանկանում են սահմանափակել մինչև 16 տարեկան երեխաների գրանցումը սոցիալական ցանցերումՈր հրաժարական տամ, ձեզ ոչ մի լավ բան չի սպասվում. Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմությանը (տեսանյութ)Արթուր Դանիելյանի մեղադրանքը լրացվեց․ նա տեղափոխվում է Երևանի քրեական դատարանի Աջափնյակ նստավայրԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումԿարու՞մ եք՝ Ալիևի քթից բերեք, մենք ձեզնից չենք վախենում. Վարդանյանը՝ Փաշինյանին (տեսանյութ)Հնդկաստանը Ուկրաինային և Ռուսաստանին ներկայացրել է հրադադարի սեփական ծրագիրըՀայկական ծագման արտադրանքի արտահանման ծավալները ԵՄ աճել են գրեթե 70 տոկոսով. ՀՀ էկոնոմիկայի նախարարԱզգային ժողովում հյուրընկալվել են Հունգարիայի խորհրդարանի ազգային փոքրամասնությունների խոսնակներըՀայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահինԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներԵրթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբՁերբակալված ուսուցիչը 30 տարվա մանկավարժ է` 4 երեխայի մայր. HraparakՓաշինյանի հետ անգամ ֆեյք լուսանկարում հայտնվելն անձնական վիրավորանք է, AI-ով նկարը ստեղծել են Քոչարյանի աջակիցները. Միքայել ՄինասյանՄրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովում քննարկվել են կառուցապատողների բարձրացրած հարցերըՄրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրարԼայպցիգի քաղաքային իշխանության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԷջմիածնում բժշկական կենտրոնի կառուցումը կտևի 2–3 տարի. ՀՀ առողջապահության նախարարԵրեմ Սարգսյանի գործով CCBE-ն ընդգծել է փաստաբանի անկախության և գաղտնիքի պաշտպանության կարևորությունըՏեսանյութում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԿարևորել է ժամանակակից արվեստի և կինոյի ոլորտներում համագործակցության զարգացումըՕշականում միասնական ժամերգություն և նախատոնակ՝ Սրբոց Թարգմանչաց տոնին ընդառաջԵկեղեցին չի փորձում ձեռք բերել պետական իշխանություն. նա փորձում է պահել այն, ինչ պետությունը չի կարող փոխարինել՝ հոգևոր միասնությունը, ինքնությունն ու հիշողությունըԱրբանյակային լուսանկարները վկայում են Իրանի միջուկային օբյեկտում նոր ակտիվության մասինՈրոշ մարզերում ջերմաստիճանը կհասնի +23-ի. եղանակը առաջիկա օրերին
Հասարակություն

Ոստիկանությունն անհամաչափ ուժ է կիրառում. բերման են ենթարկվում անչափահասներ, կան վնասված քաղաքացիներ. ՄԻՊ

Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այսօր Երևան քաղաքում այցելել են թվով 6 ոստիկանության բաժիններ՝ խորհրդատվություն և իրավունքների իրացման աջակցություն ցուցաբերելով ավելի քան 69 անձանց։

ՄԻՊ-ից հայտնում են, որ այց է իրականացվել նաև Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի ոստիկանական բաժին, որտեղ աջակցություն է ցուցաբերվել թվով 3 անձանց և Սևան քաղաքի բաժին, որտեղ աջակցություն է ցուցաբերվել թվով 3 անձանց։

Այցերի արդյունքում արձանագրվել են մի շարք խախտումներ, մասնավորապես.

1. Արձանագրվել են ինչպես առանց անձանց համաձայնության էլեկտրոնային սարքերով լուսանկարելու դեպքեր, այնպես էլ քաղաքացիական հագուստով ոստիկանության ծառայողների կողմից անձանց ոստիկանության բաժին մտցնելիս բջջային հեռախոսով լուսանկարելու դեպք, ընդ որում, առանց որևէ տարանջատման, այդ թվում՝ անչափահասներին։ Քաղաքացիներից մեկը հայտնել է, որ իր ճշտող հարցին, թե չի կարող արդյո՞ք հրաժարվել լուսանկարվելուց, ոստիկանության ծառայողը հայտնել է, որ՝ ոչ։

Պաշտպանը ոստիկանների կողմից անձնական օգտագործման սարքերով լուսանկարելու անթույլատրելիությանն անդրադարձել է նաև 2021թ. տարեկան հաղորդմամբ և հիմա ևս վերահաստատում է, որ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ տեսաձայնագրումը, տեսանկարահանումը և լուսանկարահանումն իրականացվում են միայն ծառայողական (ոչ անձնական) տեխնիկական միջոցներով և միայն հանրային վայրերում։ Ոստիկանության բաժիններում բերման ենթարկված քաղաքացիներին անձնական օգտագործման բջջային հեռախոսներով լուսանկարահանումն անթույլատրելի է։

2. Այսօր կրկին արձանագրվել են ոստիկանի պահանջը կատարելուց հետո բերման ենթարկելու դեպքեր, մասնավորապես՝ Երևան քաղաքի Վաղարշյան-Քոչար փողոցների հատվածից բերման են ենթարկվել անձինք, որոնք արգելանքի վերցվելու պահին արդեն իսկ ազատած են եղել փողոցի երթևեկելի հատվածը, ինչը և հանդիսացել էր ոստիկանի օրինական պահանջը։ Պաշտպանը կրկին արձանագրում է, որ նման դեպքում օրինական պահանջը չկատարելու հիմքով վարչական ձերբակալումն ի սկզբանե ապօրինի է։

3. Ցավալի է արձանագրել, որ չնայած նախորդ օրերին արված բազմաթիվ հայտարարությունների, Երևան քաղաքի Աբովյան-Կորյուն փողոցների հատվածում, ըստ ԶԼՄ-ների տարածած տեսանյութերի, Ոստիկանության ծառայողների կողմից բերման է ենթարկվում ակնհայտորեն անչափահաս անձը միանգամից մի քանի ծառայողի կողմից, ընդ որում, անհամաչափ ուժի կիրառմամբ։

4. Այսօրվա մշտադիտարկումների արդյունքում առավել կոպիտ ուժի կիրառման դեպքեր արձանագրվել են Երևան քաղաքի Հաղթանակի կամրջից դեպի Հրազդան մարզադաշտ ընկած հատվածից և Երևան քաղաքի Մյասնիկյան փողոցից բերման ենթարկելու ժամանակ։ Նախ, մշտադիտարկումների և բերման ենթարկված անձանց պնդումները վկայում են, որ ոստիկանների կողմից նախապես որևէ պահանջ չի հնչեցվում, մինչդեռ՝ վերջիններիս բերման ենթարկելու հիմքը եղել է կրկին ոստիկանի օրինական պահանջը չկատարելը։

Ավելին, արձանագրվել են այդ վայրից բերման ենթարկելիս ոստիկանների կողմից քաղաքացիներին քարշ տալով մեքենան նստեցնելու, առանց անհրաժեշտության ձեռքերը ոլորելու և անհամաչափ ուժի կիրառման այլ դեպքեր։ Ընդ որում, այդ վայրից բերման ենթարկված քաղաքացիների հետ ունեցած առանձնազրույցների ժամանակ արձանագրվել է, որ վերջիններիս վրա առկա են տարբեր տեսակի մարմնական վնասվածքներ, որոնք, ըստ վերջիններիս պնդման, պատճառվել են ոստիկանների կողմից ուժի կիրառման արդյունքում։

Ոստիկանության կենտրոնի բաժնում բժշկական օգնություն տրամադրելու նպատակով կանչվել է շտապ օգնության ծառայություն։ Պաշտպանը տեղեկացնում է, որ արձանագրված վնասվածքների, ստացված տեղեկությունների և կատարված լուսանկարների վերաբերյալ համապատասխան գրություններ է ուղարկելու իրավապահ մարմիններին՝ տվյալ դեպքը մանրամասն քննության առարկա դարձնելու պահանջով և հետևողական է լինելու մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում։

5. Արձանագրվել են բազմաթիվ դեպքեր, երբ փաստացի արգելանքի վերցնելուց հետո մոտ 1,5 ժամ քաղաքացիների հետ որևէ գործողություն չի կատարվել։ Մեկ այլ դեպքում՝ քաղաքացու կողմից ներկայանալուց, վարույթային գործողություններն ավարտելուց հետո են ոստիկանության ծառայողներն անձին ներկայացրել իր իրավունքները, այդ թվում՝ լռելու իրավունքը։ Պաշտպանն արձանագրում է, որ անձին իր իրավունքների մասին տեղեկացնելը ինքնանպատակ չէ, և դա պետք է կատարվի նախապես, մինչև վարույթային մյուս գործողությունները կատարելը, որպիսի երաշխավորվի այդ իրավունքների՝ այդ թվում լռելու իրավունքի գործնականում իրացումը։ Հատկապես դատապարտելի է նման վարքագծի դրսևորումն անչափահաս անձանց նկատմամբ։

6. Պաշտպանի արագ արձագանքման խմբերի այցերի արդյունքում բերման ենթարկված քաղաքացիների կողմից բարձրացվել են նաև բերման ենթարկելու ընթացքում կանխիկ դրամական միջոցների, հեռախոսի կորստի կամ ենթադրյալ հափշտակության վերաբերյալ պնդումներ, որոնք ստուգելու և արձանագրված դեպքերին պատշաճ ընթացք տալու պահանջով Պաշտպանը դիմելու է իրավասու պետական մարմիններին։

7. Պաշտպանի աշխատակազմի կողմից ԶԼՄ-ների հրապարակումների մշտադիտարկման արդյունքում արձանագրվել են նաև ոստիկանական տրանսպորտային միջոցում արգելանքի վերցված քաղաքացիների և ոստիկանների մասնակցությամբ միջադեպեր, երբ երկուստեք հնչում են հայհոյախառն արտահայտություններ, ինչպես նաև առկա է հրմշտոց։

Այս առումով, Պաշտպանը կրկին հիշեցնում է, որ ոստիկանության ծառայողները սահմանափակված են իրենց ծառայողական կարգավիճակով, վերջիններս հատկապես պետք է զերծ մնան իրենց տրամադրության տակ գտնվող անձանց նկատմամբ վատ վերաբերմունքի ցանկացած տեսակի դրսևորումներից։

Միաժամանակ, Պաշտպանը դատապարտելի է համարում բերման ենթարկվող անձանց կողմից ոստիկանության ծառայողներին վիրավորելու, հայհոյելու և արժանապատվությունը նվաստացնող այլ արտահայտություններ անելու բոլոր դեպքերը։ Արձանագրվել են նաև հավաքի մասնակիցների կողմից ոստիկանության տրանսպորտային միջոցների վնասման դեպքեր։

8. ԶԼՄ և սոցիալական ցանցերի մշտադիտարկումն արձանագրել է ինչպես ոստիկանության ծառայողների, այնպես էլ քաղաքացիների նկատմամբ ատելության խոսքի ծայրահեղ դրսևորումներ։ Ընդ որում, հատկապես դատապարտելի է անձի ունեցած կարծիքի կամ արտահայտած տարբերվող դիրքորոշմամբ պայմանավորված՝ վերջինիս նկատմամբ ատելության խոսքի հրապարակային արտահայտումը, որին անմիջապես հաջորդել էր բռնության գործադրում, երբ հավաքի մասնակիցների կողմից շշեր և այլ իրեր են նետվել դեպի ատելության խոսքի արժանացած անձը։ Նախընթաց օրերին համանման դեպքերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կանխարգելիչ նշանակություն կարող է ունենալ այն, որ հավաքի կազմակերպիչների և հանրային դերակատարների կողմից հրապարակավ դատապարտվեն այլ կարծիք ունեցող անձանց նկատմամբ իրականացված նման բոլոր գործողությունները։