Ռուսաստանը կարող է լիարժեք պատերազմ հայտարարել մայիսի 9-ին. Ուկրաինայի վարչապետ
Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը հաստատել է ԶԼՄ-ներում ավելի վաղ տարածված այն տեղեկությունը, որ Ռուսաստանը կարող է լիարժեք պատերազմ հայտարարել մայիսի 9-ին։ Այս մասին հայտնում է Интерфакс-Украина-ն։
«Ըստ հետախուզական ծառայությունների, Ռուսաստանի Դաշնությունը մտադիր է մայիսի 9-ին լիարժեք պատերազմ հայտարարել: Նման խոսակցությունները, մենք հասկանում ենք, որ կան, նման հնարավորությունները քննարկվում են բարձրագույն քաղաքական ղեկավարությունում, ըստ գործընկեր հետախուզական ծառայությունների: Տեսեք, թե արդյոք դա տեղի կունենա»,- ասաց նա։
Ըստ Շմիհալի, դա կլինի հաստատում, որ Ռուսաստանի Դաշնությունը պատերազմ է հայտարարել քաղաքակիրթ ժողովրդավարական աշխարհին։