Կապիտուլյանտի հետ մենք ունենք քննարկելու միայն իր հրաժարականի տեքստի մանրամասները․ Մամիջանյանը՝ Տեր-Պետրոսյանի առաջարկի մասին
Lրագրողների հետ զրույցում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն անդրադարձավ առաջին նախագահի հրապարակած հոդվածին, որտեղ նա կոչ էր անում ընդդիմության լիդերներին մեկ սեղանի շուրջ նստել Փաշինյանի հետ և քննարկել ստեղծված իրավիճակը։
«Ամենայն հարգանով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի անձի նկատմամբ, բայց կապիտուլյանտի հետ մենք ունենք քննարկելու միայն իր հրաժարականի տեքստի մանրամասները»,- նշեց Մամիջանյանը։