Գիտեք ի՞նչ է ուզում ասել ՌԴ-ն. քաղաքագետը մեկնաբանել է Պուտինի քարտուղարի խոսքերը Հայաստանի մասին
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղարի խոսքերը Հայաստանին առնչվող:
Նա, մասնավորապես, գրել է.
«Пресс-секретарь Путина Песков добавил, что «период стабильности в Армении позволит поэтапно двигаться в сторону реализации тех трехсторонних договоренностей по Карабаху, которые были с участием президента России финализированы, а также и в целом в плане развития наших двусторонних отношений».
Սրանով գիտեք ի՞նչ է ուզում ասել ՌԴ-ն. որքան կարող եք փողոցում պայքարեք, քանի որ դա պայման է ստեղծում, որ Արցախի հարցով ՀՀ-ի (ոչ թե ՀՀ-ի իշխանությունների) շահերը անդառնալիության կետը չեն հատելու:
Այսօր մեզ շրջապատող միջազգային գրեթե ողջ հանրույթը միակարծիք է, որ Արցախը պետք է հանձնվի, ու միայն ընդդիմադիրներն՝ ազգային շահերի մակարդակում ու ՌԴ-ն՝ ռազմավարական շահերի մակարդակում են դրան դեմ»: