Բորիս Ջոնսոնի Պահպանողական կուսակցությունը կորցրել է վերահսկողությունը Լոնդոնի երեք կարևոր խորհուրդների վրա
Վարչապետ Բորիս Ջոնսոնի Պահպանողական կուսակցությունը կորցրել է վերահսկողությունը Լոնդոնի երեք կարևոր խորհուրդների վրա, գրում է Reuters-ը։
Ըստ տեղեկությունների՝ մայիսի 5-ին կայացել են քաղաքային, տեղական և մարզային ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Ձայների մասնակի հաշվարկով պահպանողականները պարտություն կրեցին Վեսթմինսթերի կենտրոնական շրջանի խորհրդում, որտեղ տեղակայված են կառավարական գրասենյակների մեծ մասը, ներառյալ պաշտպանության նախարարությունը, գանձապետարանը և արտաքին գործերի նախարարությունը:
Նշվում է, որ կուսակցությունն այս խորհրդի նկատմամբ վերահսկողություն է իրականացնում 1964 թվականից։ Բացի այդ, Լեյբորիստական կուսակցությունը` թագավորության հիմնական ընդդիմադիր ուժը, ավելի ուժեղ էր Լոնդոնի Վանդսվորթ և Բարնեթ թաղամասերում: