Աշխարհի մի շարք երկրներ պատերազմից հետո կօգնեն վերականգնել Ուկրաինան
«Թուրքիան միացել է մի շարք երկրների, որոնք պատրաստ են հովանավորել ուկրաինական շրջանների վերականգնման հարցում. նրանք ցանկանում են օգնել Խարկովին»։ Այս մասին հայտնում է РБК-Украина-ն՝ հղում անելով իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության ղեկավար Ելենա Շուլյակին։
Նրա խոսքով՝ երեկ Ուկրաինայի համար դոնորների միջազգային համաժողովում ակտիվորեն քննարկվել է հետպատերազմյան Ուկրաինայի վերակենդանացման հարցը։
«Այնտեղ նախագահը ևս մեկ անգամ ընդգծել է ռազմական գործողություններից տուժած Ուկրաինայի շրջանների և քաղաքների նկատմամբ որոշակի երկրների «հովանավորության» իր գաղափարը՝ դրանց վերականգնման գործընթացում։ Որպես խորհրդարանականներ՝ այսօր մենք արդեն երկխոսություն ենք հաստատում շատ երկրների հետ՝ Մեծ Բրիտանիայի, Էստոնիայի, Իսպանիայի, Հունաստանի և այլոց։ Մենք տեսնում ենք, որ քաղաքակիրթ աշխարհը մարդկանց ու պետական պաշտոնյաների հետ միասին այս գործը առաջ է գնում»,- ընդգծեց Շուլյակը։