Սեփական ծոծրակը կտեսնեն, բայց հրաժարական չեն տեսնի. էս երկիրը որբի գլուխ չէ, որ ամեն տարի հրաժարական պահանջեք. Տարոն Չախոյան
Վարչապետի հրաժարականի մասին կեղծ լուրեր տարածողներն ավելի շուտ սեփական ծոծրակը կտեսնեն, բայց հրաժարական չեն տեսնի։ Նման գրառում է արել վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքի իր էջում՝ անդրադառնալով ընդդիմադիրների այն պնդումներին, թե Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հրաժարական տալ:
«Վարչապետի հրաժարականի մասին կեղծ լուրեր տարածողներն ավելի շուտ սեփական ծոծրակը կտեսնեն, բայց հրաժարական չեն տեսնի։
ՀՀ քաղաքացին ընդամենը մեկ տարի առաջ է կատարել իր ընտրությունը։
Երևանի փողոցներում Արցախը փրկողները յուրայիններին ոգևորելու համար հերթական ստեր են տարածում։ Հասկանում եմ որ մաշվել եք, որ գնալով ավելի սակավաթիվ եք դառնում, բայց նման ստերով ու փոքրիկ չարաճճիություններով է՛լ ավելի եք հիասթափեցնելու ձեր իսկ կողմնակիցներին։
Օրերի հարց է, ձեր կողմնակիցները հիասթափվելու են հենց ձեզնից, որովհետև հրաժարական չի լինելու։
Հ. Գ․ Էս երկիրը որբի գլուխ չէ, որ ամեն տարի հրաժարական ու արտահերթ ընտրություն պահանջեք», - գրել է Չախոյանը: