Զելենսկին նշել է, թե որ դեպքում կարող են սկսվել Ռուսաստանի հետ բանակցությունները
Նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ռուսաստանի հետ բանակցությունները սկսելու առաջին քայլը ռուսական զորքերի դուրսբերումն է մինչև փետրվարի 24-ի իրենց դիրքերը։ Նա նաև նշել է, որ Ազովստալում մարդկանց ոչնչացումը անհնարին կդարձնի Ռուսաստանի հետ ցանկացած բանակցություն։ Այս մասին հայտնում է РБК-Украина-ն:
«Որպեսզի մենք սկսենք նորմալ խոսել, պետք է վերականգնենք այն իրավիճակը, որը եղել է մինչև լայնածավալ ներխուժումը` մինչև փետրվարի 24-ը։ Նրանք պետք է հետ քաշվեն և այնտեղից դուրս բերեն զորքերը»,- ասել է Զելենսկին։