Բորիս Ջոնսոնը Էմանուել Մակրոնի հետ զրույցում կոչ է արել չբանակցել Ռուսաստանի պայմանների շուրջ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ զրույցում կոչ է արել չբանակցել Ռուսաստանի պայմանների շուրջ։ Այս մասին հայտնում է բրիտանական կառավարության մամուլի ծառայությունը։
«Վարչապետը խոսեց անցյալ ամիս Կիև կատարած իր այցի մասին և կիսեց իր համոզմունքը, որ Ուկրաինան կհաղթի՝ պաշտպանական ռազմական օգնության անհրաժեշտ մակարդակի աջակցությամբ։ Նա կոչ է արել խուսափել ռուսների հետ բանակցություններից այնպիսի պայմաններով, որոնք վստահություն կհաղորդեն Կրեմլի ներխուժման մասին, սակայն ընդգծել է, որ որոշումը կախված է Ուկրաինայի կառավարությունից: